4/29/2013

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Գլուխ 7
Նշանյան Արտակ


1-ա/Այո դա վերաբերում է նաև մարդկանց: Ամեն անձ պետք է անի այն, ինչի համար ծնվել է: Այս միտքը ուզում է ասել, որ ինչքան էլ փորձես չես կարող անել այն ինչի համար դու ստեղծված չես: Հնարավոր է մի փոքր ստացվի, բայց միևնույն է լիովին հնարավոր չէ: Դրա համար ամեն մի անձ թող անի այն ինչի համար ստեղծված: Թեկուզ դժվար գործ անես, բայց դրա համար ստեղծված լինես ավելի լավ կլինի քան թեթև գործ անես բայց դրա համար ստեղծված չլինես: 1-բ/ Միանշանակ չեմ կարող ասել բայց կփորձեմ: Ստեղծված եմ ինչ-որ բան ստեղծելու համար` տեխնիկայի առումով: Հետաքրքրված եմ ժամանակակից տեխնոլոգիաներիցայից, տեխնիկական հայտնագործություններից այդ թվում նաև համակարգչային ծրագրերից: Կարծում եմ պետք է մասնագիտանամ այդ առումով և հենց այս առումով էլ ինչոր նոր բան ստեղծեմ, ինչպես և տեխնիկայից այնպես և համակարգչային ծրագրերից:
2.  Անունը ինձ համար շատ կարևոր: Ամեն անձ պետք է ունենա իր անունը, որպեսզի մյուսները կարողանան շփվել նրա հետ: Անունս պատահական մարդկանց չեմ ասում ինչպես և անծանոթ կայքերում չեմ հրապարակում: Եվ ինչպես գրված է տեքստում անվանս հետ չեմ խաղում:
3. Փոքր կատուն բանի մասին չմտածեց և միանգամից մլավեց: Մեծ կատուն ամեն ինչ ավելի լավ էր հասկանում և վախենում էր մլավել, քանի որ կարծում էր, որ դա ամոթ է: Վերջում հասկացավ, որ հաչալը ավելի ամոթ է քան մլավելը և վերջապես մլավեց և իրենց տիրոջ համար ուրախության արցունքներ բերեց:
4. Կարծում եմ խոսքը ուզում է ասել, որ եթե կատուները սկսեն մլավել, իսկ շները հաչալ, ապա թարս քաղաքում խառնաշպոտ կսկսվեր: Մարդիկ տեսնելով, որ կատուները ամեն-ինչ ճիշտ են անում, նույնպես կսկսեն ամեն-ինչ ճիշտն անել` հացին-հաց ասել թանաքին-թանաք և այդ ժամանակ նույնիսկ Ջակոմոնի ժանդարմները չեն օգնի և թարս քաղաքը կվերածվեր ճիշտ քաղաքի:

Комментариев нет:

Отправить комментарий