4/17/2013

Ջելսոմինոն Խաբեբաների աշխարհում

Գլուխ 2
7-1 դասարան
Նշանյան Արտակ

Պատմիր քո կյանքում կատարվող փոփոխությունների մասին, որոնք հասնող տանձերի նման աննկատ են, բայց հաստատ լինում են:
Ինձ համար դա ուսումն է: Հիմա ես գնում եմ դպրոց, կարծես թե կատարելով իմ պարտականությունը և  ուղակի անում եմ դա անելու համար, սակայն կիսամյակի վերջում երբ մենք ստուգողական, կամ քննություն ենք հանձնում հասկանում եմ իմ առաջընթացը:
Կարելի՞ է ընդունակությունն օգտագործել ուժերը խնայելու համար: Մարդուն ինչու՞ են տրվում ընդունակություններ, ինչպե՞ ս է պետք վարվելդրանց հետ:
Իմ կարծիքով մարդուն տրվում է ընդունակություն ինչ-որ նոր բան ստեղծելու, կամ հայտնագործելու համար: Ճիշտ է այդ ընդունակությունը մարդուն տրվում է նաև իր կյանքը պայծառ անցկացնելու համար, բայց  դա չի նշանակում, որ կարելի է բան չանել և հույսը դնել այդ ընդունակության վրա: Ընդունակությունը դիմացիններին օգնելու համար է, իսկ դիմացինները ուշ թե շուտ օգնելու են նաև մեզ:
Ինչպե՞ս է հասարակությունն ընդունում արտասովոր երևույթները. քո կարծիքով ո՞րն է պատճառը:
Հասարակությունը արտասովոր երևույթները, կամ իրադարձությունները ընդունում են չափազանց շատ զարմանքով և սկսում ինչ-որ անիմաստ ածականներ հորինել այդ երևույթին: Իմ կարծիքով դրա պատճառը այն է, որ մարդիկ չեն ցանկանում ընդունել այդպես կոճված առաջընթացը: Նրանք չեն կարծում, որ եթե այդ երևույթը լուրջ ընդունեն մի քանի տարի հետո այն կդառնա սովորական մի երևույթ և մարդիկ դրան նույնիսկ ուշադրություն չեն դարձնի: Իսկ այսպես կանցնեն շատ տարիներ, իսկ այդ երևույթը այդպես էլ չբացահայտված կմնա: Եթե ես լինեի գյուղացիների տեղը, մանրամասն կուսումնասիրեի Ջելսոմինոին և նրա շնորհիվ այդ գյուղը մեծ համբավ կունենար, նույնիսկ մի քանի հազար տարի անց:
Արդարացրու և մեղադրիր Ջելսոմինոյին չար կատակ անելու համար:
Ջելսոմինոյին կարողանում եմ արդարացնել միայն այն առումով, որ նա փոքր երեխա էր և չէր գիտակցում թե ինչ էր անում: Իսկ մեղադրում եմ նրանում, որ նա որոշեց վրեժ լուծել այդ եղանակով: Նաև չեմ արդարացնում նրա գյուղից հեռանալը: Ավելի ճիշտ կլիներ երբ Ջելսոմինոն այդ վատ օրվանից հետո մի քիչ ուժ գտներ իր մեջ և բացի վատ մտքերից նրա մոտ ծագեր լավություն անելու մի միտք և նա իր ընդունակության շնորհիվ օգներ գյուղի բնակիչներին հեշտացնել իրենց առօրյան: Այդպես Ջեյսոմինոն բոլորի համար կլիներ ոչ թե չար կախարդ, այլ բարի մի հրեշտակ:

Комментариев нет:

Отправить комментарий