2/27/2013

Ախ, ես երանի ... լինեի:



Ախ, ես երանի հայտնի ծրագրավորող լինեի
Դառնայի Microsoft-ի տերը
Ստեղծեի նոր տեխնոլոգիաներ և նոր պրոցեսորներ
Ստեղծեի հարմարավետ մի տեխնիկա որը հասանելի կլիներ մարդկանց և օգտակար կլիներ
Ստեղծեի ավելի հարմարավետ օպերացիոն համակարգ
Եվ այսքանով օգտակար լինեի մարդկանց ինչպես արևը:

2/22/2013

9-րդ դասարանցիների բլոգները



9-րդ դասարանցիներից միայն մի քանիսն են թարմացնում իրենց բլոգները, սակայն միևնույն է ես մի քանի հետաքրքիր նյութ գտա նրանց բլոգներում:
Աննա Մկրտչյանի «Ձեռնազատ անձրևանոց» նյութը 9-րդ դասարանցիների ամենահետաքրքիր նյութերից մեկն էր: Ըստ իս, այս նյութում գովելի է այն փաստը, որ այս սովորողը չի դրել և միայն copy paste չի արել այս նյութը: Նյութը պատրաստելու համար նա տեսանյութեր է գտել, ձայնագրվել է և անգլերենից թարգմանել այդ տեղեկությունները: Եվ ամենակարևորը` նյութի թեման շատ հետաքրքիր էր: Մի խոսքով, այս նյութը ինձ շատ դուր եկավ:

Իմաստունն ու խնձորը

Նարեկ Սահակյանի «Իմաստունն ու խնձորը» առակը շատ իմաստուն էր: Այս առակն առաջին հայացքից կարճ թվաց, սակայն չնայած այդ համառոտությանն առակը խորիմաստ էր: Առակն ասում է, որ ամեն ինչ չի կարող շատ շուտ տեղի ունենալ: Ստացած գիտելիքները պետք է, ինչպես գրված է տեքստում խնամել, ջրել, որպեսզի դրանք մեզ օգուտ տան:

Անի Մանուկյանի այս նյութը նույնպես շատ հետաքրքիր էր: Նյութում պատմվում է  մի հետաքրքիր և հզոր համակարգչի մասին: Այն հաստատ դուր կգա տեխնիկայով հետաքրքրվող մարդկանց:




2/09/2013

Թարգմանություն




Ինչ-որ մի պահի երկու ընկերները վիճեցին, և նրանցից մեկն ապտակեց մյուսին: Ապտակն ստացած ընկեր ցավ զգաց, բայց առանց ձայն հանելու ավազին գրեց. «Այսօր ես իմ ընկերոջից ապտակ ստացա»:
Նրանք շարունակեցին ճանապարհը և գտան մի օազիս,  որտեղ որոշեցին լողալ:
Նա, ով ապտակ էր ստացել համարյա խեղդվում էր, սակայն նրան փրկեց ընկերը: Եվ խեղդվելուց փրկվածը քարի վրա գրեց. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:
Մյուս ընկերը դա տեսնելով հարցրեց.
-Ինչո՞ւ, երբ ես քեզ նեղացրի, դու գրեցիր ավազի վրա, իսկ, երբ փրկեցի`  քարի:
Ընկերը պատասխանեց.
-Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենք ավազի վրա, որպեսզի քամին կարողանա մաքրել դա, իսկ, երբ մեզ ինչ-որ մեկը լավություն է անում` մենք պետք է դա գրենք քարի վրա, որպեսզի քամին չկարողանա ջնջել այն:

Ռուսերենից թարգմանեց` Նշանյան Արտակը
Աղբյուրը` http://www.syntone.ru/library/parables/content/6408.html