4/11/2013

Ջրի պես...



Կուզեի լինել ջրի պես օգտակար: Որպեսզի ջրի պես օգտակար լինեի մարդկությանը: Որպեսզի օգնեի մարդկանց ծառեր տնկել, գեղեցիկ խոտ աճեցնել և կանաչացնել ամբողջ աշխարհը: Բացի դրանից կուզեի լինել ջրի պես շարժու ու ոչ մի  անգամ կանգ չառնեի: Այդպես ճամփորդեի աշխարհով մեկ: Ճանաչեի ցանկացած մի տուն, ցանկացած մի քար և նույնիսկ ցանկացած հողի մի հատիկ: Կուզեի գոլորշիանալ ջրի պես և թռչեի երկնքում մինչ գետին ընկնելը: Հիանայի ամպերով և գեղեցիկ թռչուններով: Անձրև դառնայի ու մաքրեի օդը ամբողջ մոլորակում: Եվ վերջապես հարգված լինեի մարդկության կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий