4/23/2013

Իմ պապի ծննդավայրը



Իմ պապիկը Ձիթհանքովից է: Այնտեղ և ծնվել է: Ձիթհանքովում մենք ունեցել ենք և ունենք շատ մեծ այգի: Չնայած ջրի քչության, երբ ջուրը աղբյուրեց դույլերով էին բերում, իմ պապիկը առու էր փորել և այդ ջուրը հոսելով հասնում էր այգի և ջրում բոլոր ծառերը: Այդ առուն մինչ օրս կա, սակայն նրա սկիզբը արդեն տան մոտից է, քանի որ բոլորը արդեն ջուր ունեն: Մենք մինչ օրս կապված ենք մեր գյուղի հետ և ամեն ամառ այցելում ենք այնտեղ: Այնտեղ են աճում տարբեր տեսակի ծառեր` խնձորենի, բալենի, ծիրանենի, սալորենի և շատ այսպիսի ծառեր: Այս տարածքում զարմանալիորեն շատ բարձր է աճում խոտը: Կտրելուց ընդհամենը 2 շաբաթ հետու այն կրկին շատ է բարձրանում: Մեր գյուղը հիանալի է գարնանը և ամառվա վերջում: Քանի որ գարնանը ծաղկում են բոլոր ծառերը, իսկ ամենասկզբում ձնծաղիկը, իսկ ամռանը հասունանում են բոլոր մրգերը: Երբ տարվա մեջ առաջին անգամ գյուղ ենք գնում կարծեղ ջունգլիներում լինենք: Կան շատ-շատ եղինջներ: Ամեն տարի ինչպես հարկն է մաքրում ենք բայց մի քանի եղինջ հատուկ թողնում ենք, քանի որ բժիշկները ասում են ծակոցը օգտակար է առողջությանը: 








Комментариев нет:

Отправить комментарий