4/18/2013

Տնային աշխատանք

1. Իմ ներքին ձայնի հետ հիմնականում խոսելու կարիք եմ ունենում, երբ ջղայնացած եմ լինում: Ներքին ձայնն ինձ ասում է ինչ ես ձեռքերդ ծալած նստել գնա քեզ բարկացնողներին ցույց տուր, թե ով ես դու մեկ է հնարավորություն ունես, իսկ ես ցանկանում եմ այնպես անել որպեսզի նրանք ինձանից ներողություն խնդրեն և ձգտել իմ ընկերները լինել: Ներքին ձայնիս հետ համաձայնության եմ գալիս ոսկե օրենքը հիշեցնելով: Մի արա այն ուրիշին, ինչը չես ցանկանում որ անեն քեզ: Սակայն լինում է այնպես որ բարիությամբ հարցը չի լուծվում, պետք է լինում պատասխանել նրանց վատ արարքին:
2. Գետնին քայլելը իսկապես հիանալի բան է: Չեմ բացառում որ թռչելը մի քանի անգամ ավելի լավ է: Մենք կարողանալով քայլել ու երազում ենք թռչել, բայց չենք մտածում որ կան մարդիկ, ովքեր չունեն նույնիսկ քայլելու հնարավորություն: Ձգտումը շատ լավ բան է, սակայն պետք է սովորել նաև բավարարվել ունեցածով և չդժգոհել կյանքից, քանի որ ինչպես նշեցի կան մարդիկ որոնք ձգտում են, ըստ մեզ շատ վատ, բայց նրանց համար հիասքանչ մեր վիճակին: Այդ պատճառով նույնիսկ քայլելը մեծ բան է:
3. Եթե ես միոտանի լինեի կյանքիս վիճակը շատ կվատանար: Կերազեի քայլել ինչպես մնացածը և երբեք չէի կորցնի հույսս, քանի որ մարդիկ իզուր չեն ասում եթե ինչ-որ բան շատ ցանկանաս այն անպայման կլինի: Ես ինձ շատ վատ կզգայի բայց որոշ ժամանակ հետո արդեն կսովորեի այսպիսի կյանքին և ինձ ավելի թեթևացած կզգայի, բայց ոչ լիովին հանգիստ և ուրախ: Քանի որ քայլել չկարողանալը լեզու չիմանալու նման մի ահավոր բան է:


Комментариев нет:

Отправить комментарий