2/22/2013

9-րդ դասարանցիների բլոգները



9-րդ դասարանցիներից միայն մի քանիսն են թարմացնում իրենց բլոգները, սակայն միևնույն է ես մի քանի հետաքրքիր նյութ գտա նրանց բլոգներում:
Աննա Մկրտչյանի «Ձեռնազատ անձրևանոց» նյութը 9-րդ դասարանցիների ամենահետաքրքիր նյութերից մեկն էր: Ըստ իս, այս նյութում գովելի է այն փաստը, որ այս սովորողը չի դրել և միայն copy paste չի արել այս նյութը: Նյութը պատրաստելու համար նա տեսանյութեր է գտել, ձայնագրվել է և անգլերենից թարգմանել այդ տեղեկությունները: Եվ ամենակարևորը` նյութի թեման շատ հետաքրքիր էր: Մի խոսքով, այս նյութը ինձ շատ դուր եկավ:

Իմաստունն ու խնձորը

Նարեկ Սահակյանի «Իմաստունն ու խնձորը» առակը շատ իմաստուն էր: Այս առակն առաջին հայացքից կարճ թվաց, սակայն չնայած այդ համառոտությանն առակը խորիմաստ էր: Առակն ասում է, որ ամեն ինչ չի կարող շատ շուտ տեղի ունենալ: Ստացած գիտելիքները պետք է, ինչպես գրված է տեքստում խնամել, ջրել, որպեսզի դրանք մեզ օգուտ տան:

Անի Մանուկյանի այս նյութը նույնպես շատ հետաքրքիր էր: Նյութում պատմվում է  մի հետաքրքիր և հզոր համակարգչի մասին: Այն հաստատ դուր կգա տեխնիկայով հետաքրքրվող մարդկանց:




Комментариев нет:

Отправить комментарий