12/20/2012

Ամանորյա մուլտֆիլմ

նյութ

դատարկ նյութթ

Գրիմ եղբայրների հեքիաթները դարձան 200 տարեկան /20,12,2012/

Գրիմ եղբայրների մասին
 
Գրիմ եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Նրանք 1841 թ-ից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական գիտությունների ակադեմիայի անդամ: Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական հեքիաթներն ու առասպելները: Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում, հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին: 
Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի ու գեղեցիկ հերոսները: 
Բարի ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները: Շնորհիվ բարի փերու` նա ամուսնանում է արքայազնի հետ, իսկ խորթ մայրն ու քույրերը պատժվում են Մոխրոտին հալածելու համար: Ձյունանուշ և Ալծաղիկ բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ խրճիթում: Պարզվում է, որ այդ բարի ու մռթմռթան արջը թագավորի տղա է, ում կախարդել է չար թզուկը. կախարդանքը վերանում է, և Ձյունանուշն ամուսնանում է արքայազնի, իսկ Ալծաղիկը՝ նրա եղբոր հետ: 
Քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն: 
Ընկերական վեհ ու ամուր սիրո մասին է պատմում «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները» հեքիաթը: Իհարկե, որքան էլ հեքիաթները կախարդական լինեն, դրանց հիմքում դարձյալ իրական կյանքն է: 
Գրիմ եղբայրների հեքիաթներում  հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին («Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է» և այլն): Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ. նա մանուկների ամենասիրելի հերոսներից է: 
Գրիմ եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական բառարան՝ 16 հատորով: Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են:  
Լույս են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.) ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.) ուսումնասիրությունը:
Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:

Լեգենդներ տոնածառի մասին

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական  Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:
Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:
Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել <<Դրախտի ներկայացում>>-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: <<Դրախտի ներկայացում>>-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում  ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Սբ. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն  փայլազարդերի:


Աղբյուրը` http://www.araratian-tem.am/qpage.php?id=2645&lang=A 

12/12/2012

Տնային աշխատանք



Եղևնին բվին, իր ընկեր թռչուններից մեկին խնդրում է գնալ հեռավոր տաք երկրներ և ուրիշ ծառերից տերևներ խնդրել: Թռչունը գնում է և վերադառնում է կանաչ և գեղեցիկ տերևներով: Եղևնին թաքցնում է այդ տերևները: Հաջորդ օրվա գիշերը երբ ամանորը արդեն մոտենում էր, նա կրկին իր ընկերոջ հետ կանաչ տերևներ հագցրեց անտառը բոլոր ծառերին: Առավոտյան նրանք տեսնելով իրենց գեղեցկությունը աշխարհով մեկ եղան: Բոլորը շնորհակալություն հայտնեցին եղևնուն և նրան անվանեցին տոնածառ: Եղևնու մասին նույնը ասաց նաև Ձմեռ պապը:

12/09/2012

Ժամանակը հնարավոր է դանդաղացնել

Գիտնականները պարզել են, որ հնարավորություն կա արագացնել, կամ դանդաղացնել ժամանակը: Պատճառը նրանում է, որ երկիր մոլորակի ժամանակը, ավելի դանդաղ է գնում , ձգողականության ուժի պատճառով: Բարձր վայրերում ժամանակը ավելի արագ է գնում, և մարդիկ էլ ավելի շուտ են ծերանում: Գիտնականները խորհուրդ չեն տալիս բարձր վայրերում ապրել: Նաև գիտնականները հաշվել են, որ հիմիկվա 20-րդ հարկում ապրող մարդիկ 0.000005 վայրկյան ավելի շուտ են ծերանում:

Մայաներ

12/06/2012

Сказка про кошку



Жила была одна очень красивая кошка. Ее хозяева были очень добрые и кошку щедро кормили. От кошки была польза, она ловила мышей. Но однажды кошка бесследно пропало. Хозяин кошки очень растроился и стал искать кошку везде. Прошло два дня хозяин потерял надежду и вообще перестал искать ее. Утром следующего дня хозяина на завтрак позвал сосед. И когда он пришел к соседу, тот неожиданно спросил.
-Ни пропала ли утебя кошка?
-Да, конечно, откуда ты узнал-ответил хозяин.
И в тот же момент сосед представил хозяину пропавшую кошку. Дело было так, однажды кошка пошла погулять и вдруг ей бросили кусок колбасы. Кошка с удовольствием съела и осталась ждать новой порции. Это дело ей понравилось, и забыла своего настоящего хозяина.


12/05/2012

Տնային աշխատանք գրականությունից

Գտնում եք Դերենիկ Դեմիրճյանի ,,Ավելորդը,, պատմվածքը, կարդում եք Հաճի աղային նկարագրող հատվածը (սկզբից մինչև ,,պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը,,) և փորձում եք պատկերացնել՝ ինչպիսի մարդ էր նա, բնավորության ինչ գծեր ուներ, ինչպիսի մարդկային որակների տեր մարդ էր: Դասարանում պիտի նրնա ներկայացնեք առաջին դեմքով (այսինքն՝ ձեր անունից):
Պատասխան` Հաճի աղան շատ հեևողական էր: Պատմվածքում նշված էր, որ նա նույնիսկ ծանոթ էր դրսի բոլոր քարերին և անձրևաջրի առուներին: Երբինչ որ քար տեղաշարժվում էր, նա իր ձեռնափայտով ստուգում էր, արդյոք անվտանգ է նրա վրայով քայլել: Բացի դրանից նա ցանկանում էր, որ իր շրջապատում ամեն ինչ լավ լինի, երբ նա պատմվածքի միջի խանութում մի սխալ բան տեսավ, սկսեց փորձել այդ սխալը ուղել:
 

Ինչու՞ են տանը նստող մարդիկ հոգնում

Մարդկանց մոտ, հաճախ լինում է մի իրավիճակ, երբ բազմոցին ամբողջ օրը նստած են լինում, սակայն ոչինչ անելու ուժ չունեն: Այդ իրավիճակում նրանք չեն կարողանում նույնիսկ շարժել իրենց մատները: Նրանց այդ ամենը զարմացնում է, արդյո՞ք  ուր կորավ էներգիան: Չե՞ որ նրանք օրվա ընթացքում ոչինչ չեն արել: Միակ բանը, որը պետք է անել, դա բազմոցից վեր կենալն է: Խնդիրը նրանում է, որ էներգիայի հիմնական աղբյուրը դա շարժումն է: Որքան շատ դուք առանց շարժվելու նստում կամ պառկում եք, այդքան էլ ավելի հոգնում եք: Այդ պատճառով էլ համակարգչի առաջ աշխատելուց հետո, պետք է ոչ թե մի տեղ պառկել, այլ մտածել թե ինչու եք դուք այդքան հոգնել: Իհարկե’, համակարգչի առջև այդքան անշաժ նստելուց: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում մի քանի ֆիզիկական վարժություններ անել և նոր հետո պառկել հանգստանալու: Այդքանը անելուց հետո դուք կտեսնեք, որ ձեր էներգիան վերականգնվում է:
Ռուսերենից թարգմանեց` Նշանյան Արտակը

Ռոբերտ Բրյուս(Շոտլանդական պատմվածք)

Թարգմանություն ռուսերենից
Ռոբերտ Բրյուսը(1274-1329) կառավարել է Շոտլանդիան 1306 մինչ 1329թթ: Նա այն հռչակավոր միապետերից մեկն էր, ով Անգլիայի դեմ անկախության համար մղվող պատերազմի նախնական շրջանի պաշտպանության կազմակերպիչն էր:
Առասպելում պատմվում է այն  մասին, թե ինչպես, մի անգամ,  1306թ.-ին շոտլանդացիների պարտությամբ ավարտված անգլիացիների հետ ճակատամարտից հետո թագավորը հանգստանում էր մարագում: Նա երկար ժամանակ հետևում էր ցանց հյուսելու փորձեր անող սարդին: Վեց անգամ սարդի փորձեր վերջացան ձախողմամբ, և վերջապես 7-րդ անգամ նրա մոտ ամեն ինչ ստացվեց: Ոգևորված այդ էակի համառությամբ` թագավորը վերջ ի վերջո հաղթեց անգլիացիների հետ ճակատամարտը: Դա տեղի է ունեցել 1314թ.-ին Բենոկբեռնում:


Ռուսերեն տարբերակը`

Роберт Брюс (1274-1329) правил Шотландией с 1306 по 1329 год. Это был один из величайших монархов, организатор обороны страны в начальный период войны за независимость против Англии.
В легенде рассказывается о том, как однажды, в 1306 году, после боя с англичанами, закончившегося поражением шотландцев, король отдыхал в сарае. Он долго наблюдал за пауком, пытающимся сплести ловчую сеть. Шесть раз попытки паука заканчивались неудачей, и наконец, на седьмой раз ему все удалось. Вдохновленный упорством этого маленького создания, король в конце концов выиграл битву с англичанами. Это произошло в 1314 году в Бэннокберне.