4/22/2013

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Գլուխ 5
Նշանյան Արտակ
7.1


1.Երբ ինչ-որ բան շատ ես ասում դրան սովորում ես: Գիտակցաբար այդ ստին հավատալը հնարավոր չեմ համարում, բայց մեխանիկորեն եթե շատ ասես կսկսես դրան լիովին հավատալ և նախադասություններում այդ սուտը շատ կօգտագործես չզգալով դրա սխալը:
2. Ամբողջովին չեմ կարող բայց մոտավորապես այո: Ճիշտ և գեղեցիկ սանրվածքով մարդիկ ինչ-որ տեղ կոկիկ են, իսկ ինչ-որ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդը բանը գործ չունի և բծախնդրությամբ է զբաղված: Բիզ-բիզ մազերովներին միանգամից չեմ ասում, որ չափազանց կոկիկ չեն: Միայն կոկիկներն են ինձ վրա վատ տպավորություն թողնում: Ոչ միշտ լավ սանրվածքով մազեր ունեցողները միշտ շատ անելիք են ունենում և այդպիսի մանրուքներին ուշադրություն չեն դարձնում: Ջոկոմոնը իմ մոտ առաջին հայացքից այդքան լավ տպավորություն չփողնեց: Եթե հատկապես ղեկավարը իր ժամանակում մանրուքներին տրամադրելու ժամանակ է գտնում, իմ համար վատ բան է: Փաստորեն երկրի կառավարությունը բանը գործ չունի դրել է մազեր է սանրում:
3. Շատ բծախնդիր և ինչպես ես ասեցի պարապ: Անելիք չուներ: Վախենում էր թաքցնել բոլորի համար սովորական իրականությունը: Միայն մտածում էր հասարակության առաջ սիրուն երևալու մասին: Իմ կարծիքով դրա փոխարեն, թեկուզ առանց մազերի թող այնպիսի մի լավ հայտնագործություն կամ ինչ-որ նորություն ստեղծեր, որ մարդիկ մազերին ուշադրություն չդարձնեին:
4. Բառիս բուն իմաստով երբ քոր է եկել քորել եմ: Իսկ եթե նայեմ ոչ բուն իմաստով կատվի պես գրել եմ, բայց ոչ թե պատի, այլ համակարգչի մեջ: Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել մատներն են քոր գալիս, որովհետև հիմնական ֆունկցիաները ձեռքով ենք կատարում: Ես չեմ կարողանում անիմաստ դնել և թղթի վրա ինչ-որ բաներ նկարել: Այդ ժամանակ իմ ձեռքերը սկսում են ավելի շատ քոր գալ: Բացի դրանից չեմ հասկանում անիմաստ նկարելու իմաստը, համենային դեպս օգուտ հաստատ չեմ տեսնում: Մեկ-մեկ էլ հենց ձեռքերս քոր են գալիս տնայիններն եմ անում, օգտվելով այդ առիթից, համ ձեռքերս կդադարեն քոր գալ համ էլ հաճույքով տնայինները կանեմ:

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում գլուխ 4`
Թարս քաղաքի մեծագույն տարբերությունը այն է, որ մեր քաղաքում ամեն ինչին թարս չեն ասում: Օրինակ հացը` մեր մոտ հաց է, իսկ իրենց մոտ թանաք: Մեր քաղաքը նման է թարս քաղաքին նրանով, որ մեր մոտ նույնպես վախենում են ճշմարտությունը ասել ինչպես և այնտեղ: Այդ իրավիճակին է նման Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը, երբ բոլորը վախենում էին ասել ճշմարտությունը:
Իմ քաղաքում ծույլերը ապրում են ո'չ աշխատելով, ո'չ սովորելով: Ամբողջ օրը դուրսն են: Չեն մտածում ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնել, ինչ-որ նոր բան ստեղծել: Քանի որ ամեն մարդ ստեղծված է ինչ-որ բան ստեղծելու համար և պետք է օգտագործել այդ հնարավորությունը, այլ ոչ թե ենթարկվել ծուլությանը:
Ես չգտա մի օրենք  որի վրա կուզենամ թքած ունենամ: Բայց կան օրենքներ, որոնց մարդկանց մեծամասնությունը չի ենթարկվում: Օրինակ` երթուղային տաքսիներում արգելված է ծխելը բայց ոչ բոլորն են ենթարկվում այդ օրենքին:

Комментариев нет:

Отправить комментарий