4/03/2013

Տպավորություններ Գանձասարից

Մարտի 26-ի առավոտյան շարժվեցինք դեպի Գանձասար: Ճանապարհը երկար էր, բայց ոչ ձանձրալի:
Ավտոբուսում բոլորս միասին երգում էինք և ուրախանում: Ճանապարհին կանգառներ ունեցանք և այդ ժամանակ էլ կերանք մեր բերած ուտելիքը: Մեզ հետ վերցրեցինք նաև ԼՈՌԵՑԻՆԵՐԻՆ  ու ՎԱՅՔԵՑԻՆԵՐԻՆ: Երբ վերջապես հասանք Գանձասար սկսեցինք արագ-արագ տեղավորվեցինք սենյակներում և մի քանի ժամ անց պառկեցինք քնելու: Ճիշտ է պառկեցինք բայց այդքան էլ շուտ չքնեցինք: Առովտյան նոր հասկացանք թե որքան գեղեցիկ վայրում է գտնվում մեր ճամբարի շենքը: Լվացվելուց հետո արագ գնացինք նախավարժանք անելու, իսկ հետո` նախաճաշելու: Մի փոքր հանգստանալուց հետո իջանք Վանքի դպրոց Մեդիաօլիմպիադա ներկայացնելու: Սովորողները ներկայացրեցին հաղթանակի արժանացած իրենց նյութերը: Քանի որ շատ հոգնած էինք ճամբար հասնելուն պես միանգամից նստեցինք մահճակալներին և սկսեցինք հանգստանալ: Սովորողներով բաժանվեցինք ջոկատների: Ջոկատներում ընդգրկված էին սովորողներ ոչ միայն մեր կրթահամալիրից այլև ուրիշ դպրոցներից: Մի խումբ տղաներ գնացին անտառ խարույկի համար փայտ բերելու համար: Բոլորը անհամբեր սպասում էին թե երբ է գալու երեկոն: Եվ երեկոյան ինչպես և նախատեսված էր վառեցինք խարույկը և տարբեր երգեր երգեցինք: Նշեմ, որ այդ ժամանակ անջատվել էր հոսանքը իսկ դուրսը արդեն մութ էր, այդ պատճառով էլ մեր ընթրիքը մի փոքր հետաձգվեց: Օրվա վերջում պառկեցինք քնելու, սակայն այս անգամ ավելի շուտ քնեցինք քան նախորդ օրը:
Առավոտյան արթնացանք նույն ժամին, արեցինք նախավարժանքը, նախաճաշեցինք ու նորից իջանք Վանքի դպրոց, այս անգամ` Դիջիթեք ներկայացնելու համար: Մեզ էր միացել նաև Աշոտ Բլեյանը: Ամեն ջոկատ պետք է ներկայացներ իր նյութերից մեկը, սակայն հոսանքի բացակայության հետևանքով նյութերի ցուցադրությունը նախատեսվածից ուշ տեղի ունեցավ: Ճամբարի վերջին օրը ամբողջովին նվիրված էր հայրենագիտական ճամփորդություններին: Գնացինք Նիկոլ Դումանի և Տիգրանակերտի թանգարանները և այլն:
Իսկ հաջորդ օրը առավոտյան ճամփա ընկանք դեպի տուն: Տուն վերադարձի ճանապարհը ավելի ձանձրալի էր քան Ղարաբաղ գալունը, սակայն այն նույնպես հետաքրքիր էր:




Комментариев нет:

Отправить комментарий