4/15/2013

Տնային առաջադրանք



1.      Իմ կարծիքով ուսուցիչը այդպիսի խորհուրդ տվեց, քանի որ Ջելսոմինոն
 իր կարողությունները ճիշտ օգտագործել  չէր կարողանում: Կարողություն ունենալը քիչ է պետք է նաև կարողանալ ճիշտ օգտագործել այդ կարողությունները:
2.       Սիրում եմ միշտ օգնել դիմացինի: Երբ ասենք ուսուցիչը ինչ-որ բան է հարցնում դասարանցուս, ով այդ հարցի պատասխանը չգիտի ես փորձում եմ օգնել նրան: Մի կողմից լավ է, որ լավություն եմ անում, մյուս կողմից վատ է որ խանգարում եմ դասարանցուս սովորել:
3.       Այդպիսի պահերիին ես ինձ շատ վատ եմ զգում: Շատ ասելիք և մեկտեղ մայրենի լեզու ունենալը ու չխոսալը դա շատ տանջալից բան է: Այդ դեպքերում ես փորձում այլևս չմտածել ասելիքիս թեմայի մասին, այլ բնության մասին: Ամեն անգամ այսպիսի դեպքերում ես միշտ մտածում եմ բնության, ծաղիկների, ծառերի մասին և սպասում այնքան մինչ կրկին ես կունենամ խոսելու իրավունքը: Դրա հետ մեկտես ինձ մխիթարում եմ «Լռությունը ոսկի է» ասացվածքով, ու մտածում, որ իզուր չեն այս ասացվածքը հորինել այն ինչ-որ իմաստ ունի...
4.       Ջելսոմինոին ես  արդարացնում եմ:  Առաջին անգամ նա դիտմամբ չխփեց այդ գոլը: Նա ուղակի չնկատեց թե ինչպես է շեղվել ֆուտբոլով և գոլ խփեց հակառակորդների թիմին: Իսկ 2-րդ անգամվա իր արածը ես արդարացնում եմ, ինչքան էլ սիրես քո թիմք, չի կարելի սկսել անարդար խաղալ, Ջելսոմինոյի սրտից արյուն էր կաթում, սակայն նա շատ ճիշտ ազնիվ որոշում կայացրեց: Ես ազնիվ որոշումներ շատ եմ կայացրել: Կներկայացնեմ մեկը: Մենք 6-րդ դասարանցիներով մրցույթ էինք կազմակերպել: Այդ ժամանակ որպես ժյուրիի անդամ ես ազնիվ որոշում կայացրեցի, քանի որ դա շատ պատասխանատու գործ էր:

Комментариев нет:

Отправить комментарий