5/02/2013

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում գլուխ 8



Քաջ նկարիչ Բանանիտոն
տեղից վեր թռավ,
վրձինը նետեց
ու դանակն առավ: 
1.Փառք Աստծո այդ ամեն ինչի պայմաններն ունեմ: Ընդհանրապես կյանքի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միայն ցանկություն, մնացած բոլոր պայմանները հնարավոր է ունենալ: Ինձ պետք է ազատ ժամանակ: Որպեսզի հասցնեմ և տնային առաջադրանքները կատարել, համ էլ նախասիրություններով զբաղվել: Ինձ նաև պետք է հանգստի ժամանակ, որպեսզի տնայիններից հետո դեռ ուժ ունենամ նախասիրություններով զբաղվել: Իսկ մնացած բոլորը ցանկության խնդիր է:
2. Իհարկե վատ է: Ամեն ինչ պետք է լինի չափավոր: Թեկուզ ուտես կամ օգտագործես ինչ-որ լավ և օգտակար բան միևնույն է պետք է ամեն ինչ չափավոր անել:  Եթե ինչ որ բան շատ է, ապա ինչ-որ բան էլ պետք է քիչ լինի, այդպես էլ և ամեն ինչ խաղտվում է: Ինչ-որ բան շատ է ինչ-որ բան քիչ, դա սխալ է քանի որ ամեն ինչ ունի իր կարեվորությունը: Օրինակ` եթե նկարում շատ կարմիր գույն լինի կանաչին տեղ քիչ կմնա և այդ նկարը շատ տգեղ կստացվի:
3. Նկարչին գույները չէին օգնում, քանի որ ամեն ինչ գույները չեն որոշում: Կարևոր են նաև ուրիշ մանրուքներ: Եթե ինչ-որ մի փոքր բան պակաս է, ինչքան էլ վառ գույն լցնես միևնույն է այդ մանրուքը կմնա: Այս հատվածը ուզում է ասել, որ պետք է ուշադրություն դարձնել նաև ուրիշ մանրուքների այլ ոչ թե միայն կարևորին:
4. Այդքան էլ շատ չեմ տեսել բայց միևնույն է տեսել եմ: Մի վառ օրինակ են գրքերը: Խանութում դրած գիրքը շատ լավ տեսք ունի, կարծես մի հարյուր տարի քեզ կծառայի, սակայն տուն բերելուց մի քանի օր անց, այդ գիրքն արդեն քանդված է և պիտանի չէ օգտագործման համար: Այսպիսի շատ օրինակներ կան: Կարևորը խանութում վառ և գեղեցիկ տեսք ունենա իսկ հետո դառնում օգտագործման համար ոչ պիտանի մի իր:

Комментариев нет:

Отправить комментарий