Գլուխ 7
Նշանյան Արտակ
Նշանյան Արտակ
1-ա/Այո դա վերաբերում է նաև մարդկանց: Ամեն անձ պետք է անի
այն, ինչի համար ծնվել է: Այս միտքը ուզում է ասել, որ ինչքան էլ փորձես չես կարող
անել այն ինչի համար դու ստեղծված չես: Հնարավոր է մի փոքր ստացվի, բայց միևնույն է
լիովին հնարավոր չէ: Դրա համար ամեն մի անձ թող անի այն ինչի համար ստեղծված: Թեկուզ
դժվար գործ անես, բայց դրա համար ստեղծված լինես ավելի լավ կլինի քան թեթև գործ անես
բայց դրա համար ստեղծված չլինես: 1-բ/ Միանշանակ չեմ կարող ասել բայց կփորձեմ: Ստեղծված
եմ ինչ-որ բան ստեղծելու համար` տեխնիկայի առումով: Հետաքրքրված եմ ժամանակակից տեխնոլոգիաներիցայից,
տեխնիկական հայտնագործություններից այդ թվում նաև համակարգչային ծրագրերից: Կարծում
եմ պետք է մասնագիտանամ այդ առումով և հենց այս առումով էլ ինչոր նոր բան ստեղծեմ,
ինչպես և տեխնիկայից այնպես և համակարգչային ծրագրերից:
2. Անունը ինձ համար
շատ կարևոր: Ամեն անձ պետք է ունենա իր անունը, որպեսզի մյուսները կարողանան շփվել
նրա հետ: Անունս պատահական մարդկանց չեմ ասում ինչպես և անծանոթ կայքերում չեմ հրապարակում:
Եվ ինչպես գրված է տեքստում անվանս հետ չեմ խաղում:
3. Փոքր կատուն բանի մասին չմտածեց և միանգամից մլավեց: Մեծ
կատուն ամեն ինչ ավելի լավ էր հասկանում և վախենում էր մլավել, քանի որ կարծում էր,
որ դա ամոթ է: Վերջում հասկացավ, որ հաչալը ավելի ամոթ է քան մլավելը և վերջապես մլավեց
և իրենց տիրոջ համար ուրախության արցունքներ բերեց:
4. Կարծում եմ խոսքը ուզում է ասել, որ եթե կատուները սկսեն
մլավել, իսկ շները հաչալ, ապա թարս քաղաքում խառնաշպոտ կսկսվեր: Մարդիկ տեսնելով, որ
կատուները ամեն-ինչ ճիշտ են անում, նույնպես կսկսեն ամեն-ինչ ճիշտն անել` հացին-հաց
ասել թանաքին-թանաք և այդ ժամանակ նույնիսկ Ջակոմոնի ժանդարմները չեն օգնի և թարս քաղաքը
կվերածվեր ճիշտ քաղաքի:
Комментариев нет:
Отправить комментарий