1. Իմ ներքին ձայնի հետ հիմնականում խոսելու կարիք եմ ունենում, երբ
ջղայնացած եմ լինում: Ներքին ձայնն ինձ ասում է ինչ ես ձեռքերդ ծալած նստել գնա քեզ
բարկացնողներին ցույց տուր, թե ով ես դու մեկ է հնարավորություն ունես, իսկ ես ցանկանում
եմ այնպես անել որպեսզի նրանք ինձանից ներողություն խնդրեն և ձգտել իմ ընկերները լինել:
Ներքին ձայնիս հետ համաձայնության եմ գալիս ոսկե օրենքը հիշեցնելով: Մի արա այն ուրիշին,
ինչը չես ցանկանում որ անեն քեզ: Սակայն լինում է այնպես որ բարիությամբ հարցը չի լուծվում,
պետք է լինում պատասխանել նրանց վատ արարքին:
2. Գետնին քայլելը իսկապես հիանալի բան է: Չեմ բացառում որ թռչելը
մի քանի անգամ ավելի լավ է: Մենք կարողանալով քայլել ու երազում ենք թռչել, բայց չենք
մտածում որ կան մարդիկ, ովքեր չունեն նույնիսկ քայլելու հնարավորություն: Ձգտումը շատ
լավ բան է, սակայն պետք է սովորել նաև բավարարվել ունեցածով և չդժգոհել կյանքից, քանի
որ ինչպես նշեցի կան մարդիկ որոնք ձգտում են, ըստ մեզ շատ վատ, բայց նրանց համար հիասքանչ
մեր վիճակին: Այդ պատճառով նույնիսկ քայլելը մեծ բան է:
3. Եթե ես միոտանի լինեի կյանքիս վիճակը շատ կվատանար: Կերազեի
քայլել ինչպես մնացածը և երբեք չէի կորցնի հույսս, քանի որ մարդիկ իզուր չեն ասում
եթե ինչ-որ բան շատ ցանկանաս այն անպայման կլինի: Ես ինձ շատ վատ կզգայի բայց որոշ
ժամանակ հետո արդեն կսովորեի այսպիսի կյանքին և ինձ ավելի թեթևացած կզգայի, բայց ոչ
լիովին հանգիստ և ուրախ: Քանի որ քայլել չկարողանալը լեզու չիմանալու նման մի ահավոր
բան է:
Комментариев нет:
Отправить комментарий