Գլուխ 5
Նշանյան Արտակ
7.1
Նշանյան Արտակ
7.1
1.Երբ ինչ-որ բան շատ ես ասում դրան սովորում ես: Գիտակցաբար
այդ ստին հավատալը հնարավոր չեմ համարում, բայց մեխանիկորեն եթե շատ ասես կսկսես դրան
լիովին հավատալ և նախադասություններում այդ սուտը շատ կօգտագործես չզգալով դրա սխալը:
2. Ամբողջովին չեմ կարող բայց մոտավորապես այո: Ճիշտ և գեղեցիկ
սանրվածքով մարդիկ ինչ-որ տեղ կոկիկ են, իսկ ինչ-որ իմ մոտ տպավորություն է ստեղծվում,
որ այդ մարդը բանը գործ չունի և բծախնդրությամբ է զբաղված: Բիզ-բիզ մազերովներին միանգամից
չեմ ասում, որ չափազանց կոկիկ չեն: Միայն կոկիկներն են ինձ վրա վատ տպավորություն թողնում:
Ոչ միշտ լավ սանրվածքով մազեր ունեցողները միշտ շատ անելիք են ունենում և այդպիսի մանրուքներին
ուշադրություն չեն դարձնում: Ջոկոմոնը իմ մոտ առաջին հայացքից այդքան լավ տպավորություն
չփողնեց: Եթե հատկապես ղեկավարը իր ժամանակում մանրուքներին տրամադրելու ժամանակ է
գտնում, իմ համար վատ բան է: Փաստորեն երկրի կառավարությունը բանը գործ չունի դրել
է մազեր է սանրում:
3. Շատ բծախնդիր և ինչպես ես ասեցի պարապ: Անելիք չուներ: Վախենում
էր թաքցնել բոլորի համար սովորական իրականությունը: Միայն մտածում էր հասարակության
առաջ սիրուն երևալու մասին: Իմ կարծիքով դրա փոխարեն, թեկուզ առանց մազերի թող այնպիսի
մի լավ հայտնագործություն կամ ինչ-որ նորություն ստեղծեր, որ մարդիկ մազերին ուշադրություն
չդարձնեին:
4. Բառիս բուն իմաստով երբ քոր է եկել քորել եմ: Իսկ եթե նայեմ
ոչ բուն իմաստով կատվի պես գրել եմ, բայց ոչ թե պատի, այլ համակարգչի մեջ: Այս դեպքում
ավելի ճիշտ կլինի ասել մատներն են քոր գալիս, որովհետև հիմնական ֆունկցիաները ձեռքով
ենք կատարում: Ես չեմ կարողանում անիմաստ դնել և թղթի վրա ինչ-որ բաներ նկարել: Այդ
ժամանակ իմ ձեռքերը սկսում են ավելի շատ քոր գալ: Բացի դրանից չեմ հասկանում անիմաստ
նկարելու իմաստը, համենային դեպս օգուտ հաստատ չեմ տեսնում: Մեկ-մեկ էլ հենց ձեռքերս
քոր են գալիս տնայիններն եմ անում, օգտվելով այդ առիթից, համ ձեռքերս կդադարեն քոր
գալ համ էլ հաճույքով տնայինները կանեմ:
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում գլուխ 4`
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում գլուխ 4`
Թարս քաղաքի մեծագույն տարբերությունը այն է, որ մեր քաղաքում
ամեն ինչին թարս չեն ասում: Օրինակ հացը` մեր մոտ հաց է, իսկ իրենց մոտ թանաք: Մեր
քաղաքը նման է թարս քաղաքին նրանով, որ մեր մոտ նույնպես վախենում են ճշմարտությունը
ասել ինչպես և այնտեղ: Այդ իրավիճակին է նման Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը,
երբ բոլորը վախենում էին ասել ճշմարտությունը:
Իմ քաղաքում ծույլերը ապրում են ո'չ աշխատելով, ո'չ սովորելով:
Ամբողջ օրը դուրսն են: Չեն մտածում ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնել, ինչ-որ նոր
բան ստեղծել: Քանի որ ամեն մարդ ստեղծված է ինչ-որ բան ստեղծելու համար և պետք է օգտագործել
այդ հնարավորությունը, այլ ոչ թե ենթարկվել ծուլությանը:
Ես չգտա մի օրենք որի
վրա կուզենամ թքած ունենամ: Բայց կան օրենքներ, որոնց մարդկանց մեծամասնությունը չի
ենթարկվում: Օրինակ` երթուղային տաքսիներում արգելված է ծխելը բայց ոչ բոլորն են ենթարկվում
այդ օրենքին:
Комментариев нет:
Отправить комментарий