Գլուխ 2
7-1 դասարան
Նշանյան Արտակ
Պատմիր քո կյանքում կատարվող փոփոխությունների մասին, որոնք հասնող տանձերի նման աննկատ են, բայց հաստատ լինում են:
Ինձ համար դա ուսումն է: Հիմա ես գնում եմ դպրոց,
կարծես թե կատարելով իմ պարտականությունը և ուղակի անում եմ դա անելու համար, սակայն կիսամյակի
վերջում երբ մենք ստուգողական, կամ քննություն ենք հանձնում հասկանում եմ իմ առաջընթացը:
Կարելի՞ է ընդունակությունն օգտագործել ուժերը խնայելու համար: Մարդուն ինչու՞ են տրվում ընդունակություններ, ինչպե՞ ս է պետք վարվելդրանց հետ:
Իմ կարծիքով մարդուն տրվում է ընդունակություն ինչ-որ նոր բան
ստեղծելու, կամ հայտնագործելու համար: Ճիշտ է այդ ընդունակությունը մարդուն տրվում
է նաև իր կյանքը պայծառ անցկացնելու համար, բայց դա չի նշանակում, որ կարելի է բան չանել և հույսը
դնել այդ ընդունակության վրա: Ընդունակությունը դիմացիններին օգնելու համար է, իսկ
դիմացինները ուշ թե շուտ օգնելու են նաև մեզ:
Ինչպե՞ս է հասարակությունն ընդունում արտասովոր երևույթները. քո կարծիքով ո՞րն է պատճառը:
Հասարակությունը արտասովոր երևույթները, կամ իրադարձությունները
ընդունում են չափազանց շատ զարմանքով և սկսում ինչ-որ անիմաստ ածականներ հորինել այդ
երևույթին: Իմ կարծիքով դրա պատճառը այն է, որ մարդիկ չեն ցանկանում ընդունել այդպես
կոճված առաջընթացը: Նրանք չեն կարծում, որ եթե այդ երևույթը լուրջ ընդունեն մի քանի
տարի հետո այն կդառնա սովորական մի երևույթ և մարդիկ դրան նույնիսկ ուշադրություն չեն
դարձնի: Իսկ այսպես կանցնեն շատ տարիներ, իսկ այդ երևույթը այդպես էլ չբացահայտված
կմնա: Եթե ես լինեի գյուղացիների տեղը, մանրամասն կուսումնասիրեի Ջելսոմինոին և նրա
շնորհիվ այդ գյուղը մեծ համբավ կունենար, նույնիսկ մի քանի հազար տարի անց:
Արդարացրու և մեղադրիր Ջելսոմինոյին չար կատակ անելու համար:
Ջելսոմինոյին կարողանում եմ արդարացնել միայն այն առումով, որ
նա փոքր երեխա էր և չէր գիտակցում թե ինչ էր անում: Իսկ մեղադրում եմ նրանում, որ նա
որոշեց վրեժ լուծել այդ եղանակով: Նաև չեմ արդարացնում նրա գյուղից հեռանալը: Ավելի
ճիշտ կլիներ երբ Ջելսոմինոն այդ վատ օրվանից հետո մի քիչ ուժ գտներ իր մեջ և բացի վատ
մտքերից նրա մոտ ծագեր լավություն անելու մի միտք և նա իր ընդունակության շնորհիվ օգներ
գյուղի բնակիչներին հեշտացնել իրենց առօրյան: Այդպես Ջեյսոմինոն բոլորի համար կլիներ
ոչ թե չար կախարդ, այլ բարի մի հրեշտակ:
Комментариев нет:
Отправить комментарий