Կուզեի լինել ջրի
պես օգտակար: Որպեսզի ջրի պես օգտակար լինեի մարդկությանը: Որպեսզի օգնեի մարդկանց
ծառեր տնկել, գեղեցիկ խոտ աճեցնել և կանաչացնել ամբողջ աշխարհը: Բացի դրանից կուզեի
լինել ջրի պես շարժու ու ոչ մի անգամ կանգ
չառնեի: Այդպես ճամփորդեի աշխարհով մեկ: Ճանաչեի ցանկացած մի տուն, ցանկացած մի քար
և նույնիսկ ցանկացած հողի մի հատիկ: Կուզեի գոլորշիանալ ջրի պես և թռչեի երկնքում մինչ
գետին ընկնելը: Հիանայի ամպերով և գեղեցիկ թռչուններով: Անձրև դառնայի ու մաքրեի օդը
ամբողջ մոլորակում: Եվ վերջապես հարգված լինեի մարդկության կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий