9-րդ դասարանցիներից միայն մի քանիսն են թարմացնում իրենց բլոգները,
սակայն միևնույն է ես մի քանի հետաքրքիր նյութ գտա նրանց բլոգներում:
Աննա Մկրտչյանի «Ձեռնազատ անձրևանոց»
նյութը 9-րդ դասարանցիների ամենահետաքրքիր նյութերից մեկն էր: Ըստ իս, այս նյութում
գովելի է այն փաստը, որ այս սովորողը չի դրել և միայն copy paste չի արել այս նյութը:
Նյութը պատրաստելու համար նա տեսանյութեր է գտել, ձայնագրվել է և անգլերենից թարգմանել
այդ տեղեկությունները: Եվ ամենակարևորը` նյութի թեման շատ հետաքրքիր էր: Մի խոսքով,
այս նյութը ինձ շատ դուր եկավ:
Իմաստունն ու խնձորը
Նարեկ Սահակյանի «Իմաստունն ու խնձորը» առակը շատ իմաստուն էր: Այս առակն առաջին հայացքից կարճ թվաց, սակայն չնայած այդ համառոտությանն առակը խորիմաստ էր: Առակն ասում է, որ ամեն ինչ չի կարող շատ շուտ տեղի ունենալ: Ստացած գիտելիքները պետք է, ինչպես գրված է տեքստում խնամել, ջրել, որպեսզի դրանք մեզ օգուտ տան:
Անի Մանուկյանի այս նյութը նույնպես շատ հետաքրքիր էր: Նյութում
պատմվում է մի հետաքրքիր և հզոր համակարգչի
մասին: Այն հաստատ դուր կգա տեխնիկայով հետաքրքրվող մարդկանց:
Комментариев нет:
Отправить комментарий