Ինչ-որ մի պահի երկու ընկերները վիճեցին, և նրանցից մեկն ապտակեց
մյուսին: Ապտակն ստացած ընկեր ցավ զգաց, բայց առանց ձայն հանելու ավազին գրեց. «Այսօր
ես իմ ընկերոջից ապտակ ստացա»:
Նրանք շարունակեցին ճանապարհը և գտան մի օազիս, որտեղ որոշեցին լողալ:
Նա, ով ապտակ էր ստացել համարյա խեղդվում էր, սակայն նրան փրկեց
ընկերը: Եվ խեղդվելուց փրկվածը քարի վրա գրեց. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ
կյանքը»:
Մյուս ընկերը դա տեսնելով հարցրեց.
-Ինչո՞ւ, երբ ես քեզ նեղացրի, դու գրեցիր ավազի վրա, իսկ, երբ
փրկեցի` քարի:
Ընկերը պատասխանեց.
-Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենք ավազի
վրա, որպեսզի քամին կարողանա մաքրել դա, իսկ, երբ մեզ ինչ-որ մեկը լավություն է անում`
մենք պետք է դա գրենք քարի վրա, որպեսզի քամին չկարողանա ջնջել այն:
Ռուսերենից թարգմանեց` Նշանյան Արտակը
Աղբյուրը` http://www.syntone.ru/library/parables/content/6408.html
Աղբյուրը` http://www.syntone.ru/library/parables/content/6408.html
Комментариев нет:
Отправить комментарий