5/10/2013

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում



Երիտասարդները հարմարությանն այնքան էլ չեն նայում. Դու էլ ե՞ս այդպես մտածում, այդ դեպքում ինչի՞ն են ուշադրություն դարձնում երիտասարդները:
Նայած երիտասարդ: Կան նրանք, ովքեր ամեն ինչ կանեն միայն իրենց հարմար լինի, իսկ մյուս խումբը նայում է, որ բակի շրջապատը իրեն հարգի: Թվում է, որ լավ հատկանիշ է, բայց նա ձգտում է, որ ոչ թե կիրթ մարդիկ իրեն հարգեն, այլ միայն փողոցայինները ստիպելով նրան վատ արարքներ գործել:
Դոմիսոլը ինչպիսի՞ կերպար է. Մեր շուրջը կա՞ն այդպիսի արվեստագետ-կերպարներ:
Իհարկե կան: Այժմյան համարյա բոլոր արվեստագետները ձգտում են միայն փողի: Նույն դեպքը նաև պատմվածքում էր: Դոմիլոսը ասում էր, որ ուզում է Ջելսոմինոն աստղ դառնա, բայց հոգու խորքում նա մտածում էր Ջելսոմինոյի շնորհիվ փող աշխատել: Դրա համար էլ նա այդպես մեղմ էր վարվում Ջելսոմինոյի հետ:
Թատրոնները ոչ միայն ձայների են դիմանում, այլև ռումբի պայթյունի: Ինչու՞, բացատրիր ինչի՞ համար են թատրոնները:
Կարծում եմ թատրոնները ճաշակ ձևավորելու համար են: Մարդիկ գնում են այնետեղ փոքրերի հետ, որպեսզի նրանց մոտ ճաշակ ձևավորվի և նրանք չգնան ուրիշ անճաշակ ներկայացումների մասնակցելու:

Комментариев нет:

Отправить комментарий