Բացի սևից շատ գույներ եմ տեսնում: Իմ կարծիքով ցանկացած գույնը ստեղված է սևի հիմքով: Բոլոր գույնի ներկերը խառնելուց ստացվում է սև գույնը: Շրջապատում շատ գույներ եմ տեսնում: Մեզ միշտ գույներն են շրջապատում: Իմ համար ցանկացած գույն նույն տրամադրությունն է հաղորդում: Կախված է թե գույնին ինչ տրամադրությունով ես նայում: Սև գույնին նայելով պատկերացնում եմ տիեզերը իր հիասքանչ աստղերով որոնք սևի մեջ գեղեցիկ փայլում են:
Նկարներն ինչպե՞ս են երջանկություն գտնում, ո՞ր նկարը կարող է երջանիկ համարել իրեն:
Կարծում եմ նկարը երջանկություն
է ստանում ոչ թե վառ գույներ ունենալով այլ
իր մեջի իրականությանը իմաստով մոտ պատկերներով: Չեմ նշում որ լինի միայն ճշմարտություո
պետք է նկարը մի քիչ էլ հորինված լինի և լցված լինի վառ գույներով: Պատմվածքում երջանիկ
էին այն նկարները որոնք մոտենում էին իրականությանը և կենդանանում:
Ինչպիսին է աղքատության հոտը: Համաձա՞յն ես, որ թույնը սովից լավ է, ինչու՞:
Աղքատության հոտը նման է անթառամի
հոտին: Աղքատ լինել շատ դժվար է: Աղքատները պետք է ուժեղ լինեն, որպեսզի դիմանան այդպիսի
կյանքին: Նույնձև է անթառամը նրան ինչքան էլ վատ իրավիճակում քցես նա միևնույն է պայքարում
է: Նկարիչի կարծիքով թույնը սովից լավ է, որն էլ ապացուցում նրա թուլությունը: Դժվարություն
տեսնելով նա պատրաստ է թույն խմել, քան պայքարել:
Նոր ոտք ունենալուց ոգևորված՝ կատուն որոշեց անունը փոխել, բայց հետո… «Թող մնա այնպես, ինչպես կա: Ես իմ հին անունն էլ կպահեմ»: – Հասկացա՞ր, թե ինչքան ուժեղ է Կաղլիկ-Կատուն: Ինչու՞:
Կատուն ուժեղ է իր հոգում նա: Նա
պատրաստ է հիշել վատ դեպքերը և ձգտում դրանց հիման վրա իր ապագան ավելի լավացնել: Կան
մարդիկ ովքեր նորը ստանալով ձգտում են մոռանալ վատ հիշողությունները ւ հետո զարմանում
թե ինչպես է նույնը կատարվում: Կաղլիկ կատուն յուրահատուկ էր հոգեպես ւժեղ լինելով:
Комментариев нет:
Отправить комментарий