տեղից վեր թռավ,
վրձինը նետեց
ու դանակն առավ:
1.Փառք Աստծո այդ ամեն ինչի պայմաններն ունեմ: Ընդհանրապես կյանքի
նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միայն ցանկություն, մնացած բոլոր պայմանները հնարավոր
է ունենալ: Ինձ պետք է ազատ ժամանակ: Որպեսզի հասցնեմ և տնային առաջադրանքները կատարել,
համ էլ նախասիրություններով զբաղվել: Ինձ նաև պետք է հանգստի ժամանակ, որպեսզի տնայիններից
հետո դեռ ուժ ունենամ նախասիրություններով զբաղվել: Իսկ մնացած բոլորը ցանկության խնդիր
է:
2. Իհարկե վատ է: Ամեն ինչ պետք է լինի չափավոր: Թեկուզ ուտես
կամ օգտագործես ինչ-որ լավ և օգտակար բան միևնույն է պետք է ամեն ինչ չափավոր անել: Եթե ինչ որ բան շատ է, ապա ինչ-որ բան էլ պետք է
քիչ լինի, այդպես էլ և ամեն ինչ խաղտվում է: Ինչ-որ բան շատ է ինչ-որ բան քիչ, դա սխալ
է քանի որ ամեն ինչ ունի իր կարեվորությունը: Օրինակ` եթե նկարում շատ կարմիր գույն
լինի կանաչին տեղ քիչ կմնա և այդ նկարը շատ տգեղ կստացվի:
3. Նկարչին գույները չէին օգնում, քանի որ ամեն ինչ գույները
չեն որոշում: Կարևոր են նաև ուրիշ մանրուքներ: Եթե ինչ-որ մի փոքր բան պակաս է, ինչքան
էլ վառ գույն լցնես միևնույն է այդ մանրուքը կմնա: Այս հատվածը ուզում է ասել, որ պետք
է ուշադրություն դարձնել նաև ուրիշ մանրուքների այլ ոչ թե միայն կարևորին:
4. Այդքան էլ շատ չեմ տեսել բայց միևնույն է տեսել եմ: Մի վառ
օրինակ են գրքերը: Խանութում դրած գիրքը շատ լավ տեսք ունի, կարծես մի հարյուր տարի
քեզ կծառայի, սակայն տուն բերելուց մի քանի օր անց, այդ գիրքն արդեն քանդված է և պիտանի
չէ օգտագործման համար: Այսպիսի շատ օրինակներ կան: Կարևորը խանութում վառ և գեղեցիկ
տեսք ունենա իսկ հետո դառնում օգտագործման համար ոչ պիտանի մի իր:
Комментариев нет:
Отправить комментарий