Մարտի 26-ի առավոտյան շարժվեցինք դեպի Գանձասար: Ճանապարհը երկար
էր, բայց ոչ ձանձրալի:
Ավտոբուսում բոլորս միասին երգում էինք և ուրախանում: Ճանապարհին
կանգառներ ունեցանք և այդ ժամանակ էլ կերանք մեր բերած ուտելիքը: Մեզ հետ վերցրեցինք
նաև ԼՈՌԵՑԻՆԵՐԻՆ ու ՎԱՅՔԵՑԻՆԵՐԻՆ: Երբ վերջապես
հասանք Գանձասար սկսեցինք արագ-արագ տեղավորվեցինք սենյակներում և մի քանի ժամ անց
պառկեցինք քնելու: Ճիշտ է պառկեցինք բայց այդքան էլ շուտ չքնեցինք: Առովտյան նոր հասկացանք
թե որքան գեղեցիկ վայրում է գտնվում մեր ճամբարի շենքը: Լվացվելուց հետո արագ գնացինք
նախավարժանք անելու, իսկ հետո` նախաճաշելու: Մի փոքր հանգստանալուց հետո իջանք Վանքի
դպրոց Մեդիաօլիմպիադա ներկայացնելու: Սովորողները ներկայացրեցին հաղթանակի արժանացած
իրենց նյութերը: Քանի որ շատ հոգնած էինք ճամբար հասնելուն պես միանգամից նստեցինք
մահճակալներին և սկսեցինք հանգստանալ: Սովորողներով բաժանվեցինք ջոկատների: Ջոկատներում
ընդգրկված էին սովորողներ ոչ միայն մեր կրթահամալիրից այլև ուրիշ դպրոցներից: Մի խումբ
տղաներ գնացին անտառ խարույկի համար փայտ բերելու համար: Բոլորը անհամբեր սպասում էին
թե երբ է գալու երեկոն: Եվ երեկոյան ինչպես և նախատեսված էր վառեցինք խարույկը և տարբեր
երգեր երգեցինք: Նշեմ, որ այդ ժամանակ անջատվել էր հոսանքը իսկ դուրսը արդեն մութ էր,
այդ պատճառով էլ մեր ընթրիքը մի փոքր հետաձգվեց: Օրվա վերջում պառկեցինք քնելու, սակայն
այս անգամ ավելի շուտ քնեցինք քան նախորդ օրը:
Առավոտյան արթնացանք նույն ժամին, արեցինք նախավարժանքը, նախաճաշեցինք
ու նորից իջանք Վանքի դպրոց, այս անգամ` Դիջիթեք ներկայացնելու համար: Մեզ էր միացել
նաև Աշոտ Բլեյանը: Ամեն ջոկատ պետք է ներկայացներ իր նյութերից մեկը, սակայն հոսանքի
բացակայության հետևանքով նյութերի ցուցադրությունը նախատեսվածից ուշ տեղի ունեցավ:
Ճամբարի վերջին օրը ամբողջովին նվիրված էր հայրենագիտական ճամփորդություններին: Գնացինք
Նիկոլ Դումանի և Տիգրանակերտի թանգարանները և այլն:
Իսկ հաջորդ օրը առավոտյան ճամփա
ընկանք դեպի տուն: Տուն վերադարձի ճանապարհը ավելի ձանձրալի էր քան Ղարաբաղ գալունը,
սակայն այն նույնպես հետաքրքիր էր:
Комментариев нет:
Отправить комментарий