1. Իմ կարծիքով ուսուցիչը այդպիսի խորհուրդ տվեց, քանի որ Ջելսոմինոն
իր կարողությունները
ճիշտ օգտագործել չէր կարողանում: Կարողություն
ունենալը քիչ է պետք է նաև կարողանալ ճիշտ օգտագործել այդ կարողությունները:
2.
Սիրում եմ միշտ օգնել
դիմացինի: Երբ ասենք ուսուցիչը ինչ-որ բան է հարցնում դասարանցուս, ով այդ հարցի պատասխանը
չգիտի ես փորձում եմ օգնել նրան: Մի կողմից լավ է, որ լավություն եմ անում, մյուս կողմից
վատ է որ խանգարում եմ դասարանցուս սովորել:
3.
Այդպիսի պահերիին ես ինձ
շատ վատ եմ զգում: Շատ ասելիք և մեկտեղ մայրենի լեզու ունենալը ու չխոսալը դա շատ տանջալից
բան է: Այդ դեպքերում ես փորձում այլևս չմտածել ասելիքիս թեմայի մասին, այլ բնության
մասին: Ամեն անգամ այսպիսի դեպքերում ես միշտ մտածում եմ բնության, ծաղիկների, ծառերի
մասին և սպասում այնքան մինչ կրկին ես կունենամ խոսելու իրավունքը: Դրա հետ մեկտես
ինձ մխիթարում եմ «Լռությունը ոսկի է» ասացվածքով, ու մտածում, որ իզուր չեն այս ասացվածքը
հորինել այն ինչ-որ իմաստ ունի...
4.
Ջելսոմինոին ես արդարացնում եմ: Առաջին անգամ նա դիտմամբ չխփեց այդ գոլը: Նա ուղակի
չնկատեց թե ինչպես է շեղվել ֆուտբոլով և գոլ խփեց հակառակորդների թիմին: Իսկ 2-րդ անգամվա
իր արածը ես արդարացնում եմ, ինչքան էլ սիրես քո թիմք, չի կարելի սկսել անարդար խաղալ,
Ջելսոմինոյի սրտից արյուն էր կաթում, սակայն նա շատ ճիշտ ազնիվ որոշում կայացրեց: Ես
ազնիվ որոշումներ շատ եմ կայացրել: Կներկայացնեմ մեկը: Մենք 6-րդ դասարանցիներով մրցույթ
էինք կազմակերպել: Այդ ժամանակ որպես ժյուրիի անդամ ես ազնիվ որոշում կայացրեցի, քանի
որ դա շատ պատասխանատու գործ էր:
Комментариев нет:
Отправить комментарий