10/03/2013

Իմ ժամանակի հաշվին օգնեցի դիմացինին



Իմ եղբայրը պետք է նկարագրեր բնության մի երևույթ րոպե առ րոպե:
Այդ աշխատանքը հեշտ էր և հասարակ, սակայն բավականին ժամանակատար, իսկ իմ փոքր եղբայրը դեռ շատ դասեր ուներ(Տվյալները արդեն պատրաստ էին, սակայն դրանք կողք կող շարելը բավականին դժվար էր): Ես էլ բավականին շատ դասեր ունեի, մնացել էր հանրահաշիվն ու պատմությունը և ֆիզիկան, սակայն ես ժամանակ տրամադրեցի և իմ ծրագրերից մեկը մշակեցի այնպես, որպեսզի այն ինքնուրույն տվյալները ամեն րոպեն մեկ նկարագրի: Այդ ծրագիրը մշակելը շատ հեշտ եղավ և այդ աշխատանքը ինձանից շատ ժամանակ չխլեց, սակայն  օգնեցի իմ եղբորը արագ վերջացնել դասերը:

Комментариев нет:

Отправить комментарий