Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հեըտազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:
Մխիթարն ըմբռնել էր հասարակական կենաց օգուտները, գիտակցում
էր, որ միաբանությունը առանց սիրո և փոխադարձ սիրո անիմաստ է. անհրաժեշտ է, որ իրար
հաղարդակցվեն մտքերը և բարքեր, որպեսզի սրբագրեն և հղկեն միմյանց:
Այդ բարդ գործը, որը պահանջում էր ճարտարություն և շրջահայացություն,
ընդարձակ և լուսավոր միտք իր վրա վերցրեց 26-ամյա Մխիթարը:
Երբեք պետք չէ շփոթել խոնարհությունը նվաստության հետ: Չնայած
Մխիթարը չափազանց ներողամիտ էր մարդկանց կողմից ցուցաբերված հակառակաությունների և
թշնամանքի նկատմամբ, միաժամանակ չէր կարող հանդուրժել կրոնի նկատմամբ անարգանքը և միաբանությանը
հասցվող նյութական և բարոյական վնասը:
Մխիթարը բոլորին միատեսակ չէր վերաբերվում, մանկական պարզության
և անկեղծության հետ, նա նաև կարող էր լինել խորամանկ և ճարպիկ, մանավանդ եթե գործը
վերաբերվում էր որևէ արգելք հաղթահարելուն և օտարների ստեղծաց ծուղակների մեջ չընկնելու:
Комментариев нет:
Отправить комментарий