10/07/2013

Ես արժանապատվություն ունեմ


Քիչ թե շատ արժանապատվություն ունի ցանկացած մարդ:
Պատմությունը ապացուցում է, որ արժանապատվությունը ունի և' լավ կողմեր, և' վատ: Երբեմն արժանապատվությունը օգնում է, երբեմն խանգարում: Արժանապատվությունը օգնում է քաղաքավարի լինել, լավ տպավորություն թողնել դիմացինի վրա: Արժանապատվության շնորհիվ ես աշխատում եմ քաղաքավարի լինել, հարգել դիմացինին և չվիրավորել ուրիշին: Արժանապատվությունը խանգարում է մինչև վերջ անկեղծանալուն: Սակայն միևնույն է կարծում եմ, որ արժանապատվությունը գրեթե վատ կողմ չունի, ավելի ճիշտ ավլի լավ արժանապատիվ լինել, քան անարժանապատիվ: Սակայն իմ կարծիքով չկա այնպիսի մարդ, ով չունի գաղտնիքներ: Համոզված եմ, որ ամենաանարժանապատիվ մարդը հոգու խորքում շատ գաղտնիքներ ունի, որոնք ասելուն խանգարում է արժանապատվությունը: Այսպիսով արժանապատվություն ունեցող մարդու համար, արժանապատվությունը բացասական կողմեր չունի, այդ պատճառով էլ ես դժվարանում եմ ասել արժանապատվության վատ կողմերը: Իսկ դրական կողմերը շատ են` քաղաքավարի լինել, հարգել դիմացինին, լավ սովորել և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий