12/09/2013

Փորձություն


Ձյուն էր գալիս: Ես և եղբայրս դուրս եկանք պատշգամբ նայելու ձյան փաթիլների պարին:
Դուռը փակվեց և մենք երկուսով մնացինք դուրսը: Տանը այդ պահին էլ մարդ չկար: Սակայն մենք  չէինք էլ նկատել, որ մնացել ենք դուսը և երկար նայում էինք թափվող փաթիլներին: Երբ քամի սկսվեց և ցրտեց , որոշեցինք ներս գնալ և այդ պահին հայտնաբերեցինք, որ դուռը փակ է: Նստել սպասում էինք, թե երբ է դառնալու ժամը չորսը. պապիկի տուն վերադառնալու ժամանակը: Սխալմամբ այնտեղ էր մնացել նաև ֆոտոխցիկը, որը ևս պետք էր ներս տանել: Իմ եղբայրը, երբ դեռ առավոտյան պատշգամբում խաղում էր, ամեն ինչ այնտեղ էր տարել: Վերջապես նա հիշեց, որ բանալին նույնպես բերել էր: Սկսեցինք փնտրել բանալին: Ամենուր նայել էինք, սակայն չէինք հայտնաբերել: Վերջապես նա հիշեց, որ բանալին դրել էր դռան մոտ: Շատ ուրախացանք, երբ գտանք այն և ուրախացած ներխուժեցինք սենյակ:
Դեռ առավոտյան, ես ցանկանում էի ջղայնանալ, որ նա ամեն ինչ թափթփել էր պատշգամբում, բայց, չէ՞ որ, հենց ի շնորհիվ նրա խաղալիքներով խաղի`  մեզ հաջողվեց տուն մտնել:

Комментариев нет:

Отправить комментарий