12/01/2013

Ձմռան առաջին օրը

Դեկտեմբերի 1-ը տարվա 335-րդ օրն է: Նոր տարվան մնացել է ուղիղ մեկ ամիս:
Մարդկանց մեծ մասը չի սիրում ձմեռը, պատճառաբանելով, որ այն ամենամռայլ և ցուրտ եղանակն է: Իրականում կարծում եմ, որ վատ եղանակ չկա, կա վատ տրամադրություն, կամ հագուստ: Կարծում եմ այս գրառման ցանկացած կարդացող, երբևէ լսել է, ձյուն տեղալու ժամանակվա խորհրդավոր լռությունը, եթե ոչ, ձյուն գալու ժամանակ դուրս եկեք պատժգամբ և զգացեք այդ լռությունը: Ձյուն տեղալը ձմռան յուրահատկություններից միայն մեկն է, իրականում ձմեռը ունի շատ յուրահատկություններ, ինչպես և տարվա ցանկացած եղանակ:

Комментариев нет:

Отправить комментарий