11/18/2013

Երկու քարի արանքում


Արդեն 6-րդ դասարանի վերջն էր:
Մենք մեր դասարանով պետք է տեղափոխվեինք միջին դպրոց: Ես իհարկե ուրախ էի, որ մեծացել եմ ունենալու եմ նոր առարկաներ, բայց միևնույն ժամանակ, ես համարյա էլ չեմ տեսնի իմ հին դպրոցը: Չէի տեսնի մեր նախկին դասարանը որտեղ մենք միշտ երկարօրյա էինք մնում: Բայց միևնույն ժամանակ ես ուրախ էի որ հետաքրքրանալու են իմ դասերը, ընտրությամբ գործունենության ժամանակ կավելանան նոր առարկաները, քիմիան և ֆիզիկան կանցկացնեք լաբորատորիայում: Մտածում էի, որ առաջին օրը կգամ դպրոց, չեմ իմանա թե որտեղ ենք անելու մեր դասերը և  չգիտեի որ մեզ նախօրոք կանչելու էին և ցույց տան որտեղ,որ առարկայի կաբինետն է:

Комментариев нет:

Отправить комментарий