11/16/2013

Կրթահամալիրի 7 որակները




Ստեղծականություն
Ուսումնատենչություն
Կատարելության ձգտում
Համերաշխություն
Հոգատարություն
Հայրենաշինություն



Մեր դպրոցի ունի ստեղծականություն: Դպրոցը մեզ հնարավորություն է տալիս ստեղծագործել այդ պատճառով էլ մեր դպրոցը ունի ստեղծականություն, սակայն քչերն են օգտվում այդ հնարավորությունից:
 ՈՒսումնատենչություն մեր դպրոցում նույնպես կա բայց շատ քիչ: Քչերն են հիմա ուսումնատենչ: Անձամբ ես, համարյա ոչ մի ուսումնատենչ մարդու չեմ ճանաչում: Կատարելության ձգտում է ցանկացած մարդ: Ոչ ոք չի ցանկանում մնալ նույն տեղում, սակայն մարդկանց մեծ մասը կատարելության է ձգտում, ոչ թե կրթության մեջ այլ անիմաստ ուրիշ զբաղմունքներում: Մեր դպրոցի սովորողների մեծ մասը գլուխ  է գովում ոչ թե իր կարդացած գրքերով,այլ խաղերում հավաքած միավորներում, ինչը բացասական է ազդում կրթության վրա: Համերաշխություն նույնպես կա, բայց ոչ միշտ: Ամեն մեկը ուզում է լավ երևել, դա իհարկե լավ բայց սա դառնում է տարբեր վեճերի պատճառ: Հոգատարությունը շատ քիչ է, եթե իհարկե ընդհանրապես կա: Եթե սովորողներից ինչ-որ մեկին օգնություն է հարկավոր լինում, ոչ-ոք մոտիկ չի գալիս ու ոչ էլ ուզում է ինչ-որ օգնություն ցուցաբերել, այլ շարունակում է անել ինչ-որ անում է: Հայրենաշինությունը, հոգատարության պես քիչ է: Սովորողներ կան, ովքեր ուզում են զարգացնել իրենց հայրենիքը, բայց չենք կկարող ասել, որ ամբողջ կրթահամալիրը ձգտում է օգուտ տալ հայրենիքին:

Комментариев нет:

Отправить комментарий