9/09/2013

Դպրոցիս առաջին օրը




Առաջին օրը դպրոց մտնելիս ինձ շատ ուրախ էի զգում: Հիասթափություն էր առաջացնում դպրոցի առաջ կանգնած ամբոխը, որտեղ ոչ հնարավոր էր շարժվել, ոչ էլ ինչ որ մեկի հետ ծանոթանալ:
Երբ արդեն մտնում էինք դասարանները մտածեցի արդեն հանգիստ կարող ենք դաս անել բայց ցավոք էլի բոլոր ծնողները եկան դասարան և թեկուզ մենք նստած էինք, կրկին շարժվելու տեղ չկար: Դասը սկսվեց և սկսեցինք ծանոթանալ մեր ուսուցչուհու հետ: Օրը հետաքրքիր էր ես ուրախ էի, որ արդեն մեծացել եմ և կարող եմ դպրոց հաճախել: Իմ դասարանցիներիցս մի քանիսը ինձ ծանոթ էին և ես արդեն ունեի ընկերներ իմ առաջին դասարանում: Ամբողջ օրը մտածում էի, որ ես գնամ դպրոց շատ խելացի կդառնամ, իսկ տնային առաջադրանքները շուտ կկատարեմ,որպեսզի կարողանամ հանգստանալ, քանի որ ինչ դպրոցական երեխայի ճանաճում եմ նա ամբողջ տնային առաջադրանքները թողնում են գիշերվա ժամերին և ամբողջ երեկո տնային առաջադրանքներ են կատարում: Հենց ամենասկզբից, ես դպրոցին դրական էի մտադրված և ուշադրություն չէի դարձնում ուրիշների ասածներին, իբրև դպրոց գնալը շատ վատ է, շատ տնայիններ են հանձնարարում և այնտեղ բան հնարավոր չէ սովորել: Երևի դրա համար էլ ես դպրոցում ինձ լավ էի զգում: Մեր դասարանի պատերին կայն շատ վառ գույներով նկարներ, աղյուսակներ, ինչ-որ գունավոր տառերով տեքստեր և ես երկար նայում էի այդ նկարներին փորձոելով հասկանալ ինչի մասին է խոսքը:
Վերջում ոգևորված առաջին օրով վերցրեցինք նվերները և տպավորություններով լի գնացինք տուն:

Комментариев нет:

Отправить комментарий