Ըստ ինձ այն մարդը, ով շրջապատված է դժբախտ մարդկանցով չի կարող
երջանիկ լինել: Այդպիսի մարդը չափազանց միայնակ կլինի, իսկ միայնակ լինելը դժբախտության
նշան է: Միայն չարամիտ մարդն է ուրախանում ուրիշի դժբախտությամբ: Իսկ բարի և գիտակցող
մարդը, բացարձակ չի կարող ուրախանալ ուրիշի դժբախտությամբ: Օրինակ` եթե ես տեսնեմ,
որ բոլոր իմ ծանոթները դժբախտ են ու ինձնից օգնություն են խնդրում բացարձակ չեմ ուրախանա:
ՈՒրախանալու փոխարեն, ես կփորձեմ իրենց օգնել: Այդպես մենք բոլորս կհավասարվենք:
Եվ այսպես ես համաձայն չեմ այդ մտքի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий