1/31/2013

Վահան Տերյան. Աղոթք

Ես ընկա անդունդները խավար
Իմ ցնորք, նորից քեզ եմ կանչում
Մոռացյալ ուղիներս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում:

Դու անմութ աշխարհում ես ապրում.
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում
Արևի՛ր սև կյանքիս մութ ուղին:

Հավիտյան ինձ քո սերն է այրում
Դու լուսե՜ղ... ինձ հավատն է ճնշում:
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավոր քեզնից չեմ տրտնջում...

Комментариев нет:

Отправить комментарий