9/09/2013

Սիրտը 2 գլուխ

Պարզվեց, որ դժբախտությունը պատահել է երկրորդ դասարանի մի տղայի հետ: Նա Դորա Գրոսա փողոցով դպրոց գալուց, տեսել է, թե ինչպես առաջին դասարանցի մի փոքրիկ պոկ-վելով մորից վազել է և ընկել ուղիղ փողոցի մեջտեղում` դեպի իրեն ընթացող հանրակառ-քից ընդամենը մի քանի քայլի վրա: Ավագ տղան միանգամից նետվել է երեխայի վրա և նը-րան մի կողմ տարել, բայց ինքը չի հասցրել ժամանակին ետ քաշվել և հանրակառքի անիվն անցել է ոտքի վրայով: Նրա անունը Ջուլիո Ռոբերտի է: Նա հրետանու կապիտանի  որդի է:

Այս հատվածը ինձ ամենաշատը դուր եկավ: Այստեղ տղան իսկական հերոսություն արեց: Նա երկար չմտածեց այդ տղային փրկելու մասին, եթե նա մի փոքր ավել մտածեր կհասկանար, որ հնարավոր է նա վնասվի: Սակայն նա միանգամից նետվեց այդ տղային փրկելու և վնաս իր ոտքը: Ինձ թվում է, որ այս հատվածը ուզում է ասել, որ եթե հարցը կապված է ինչ-որ մարդու կյանք փրկելու մասին պետք չէ երկար մտածել հետևանքների մասին այլ միանգամից նետվել օգնության: Այդ արարքը հետաքրքրել էր բոլորին և այդ պատճառով էլ դպրոցի առաջ այդքան շատ մարդ էր հավաքվել և նույնիսկ այդ երեխայի մայրը դժվարությամբ մտավ դպրոց: Տնօրենը նույնպես հիացած էր այդ երեխայի արարքով և նա նօգնուույնպես ամենասկզբում օգնության հասավ տղային:
http://usumnakanblog.wordpress.com/2013/09/10/%D5%A7%D5%A4%D5%B4%D5%B8%D5%B6%D5%A4%D5%B8-%D5%A4%D5%A5-%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB%D5%BD-%D5%A3%D5%AC%D5%B8%D6%82%D5%AD-2/ 

1 комментарий: