Անտուն կատուներին նվիրված հուշարձան Բրաունշվեյգում
Գերմանացիները առանձնանում են կատուների նկատմամբ մեծ սիրով,
և ձգտում են իրենց ընտանի կենդանուն շրջապատել
հարմարավետությամբ, նրանց համար գնելով լավագույն չոր կերերը, հատուկ պահածոները, հարմարավետ
թախտերը և ճանկերի համար քորիչներ: Եվ այս հաճույքի համար նրանք քիչ փող չեն ծախսում:
Գերմանական կատուները տարբերվում են լավ խնամվածությամբ, գերմանիայում հաճախ կարելի է տեսնել վզափոկով կապված կատուների հետ զբոսնող տերերին: Սակայն ոչ բոլոր կատուների բախտն է այդպես բերել: Կատուների մեջ կան նաև նրանք, որոնց համար տունը դա բակն է: Բայց գերմանական կատվասերները նրբանկատ են վերաբերվում այդ խնդիրն ստեղծելով կատուների համար նախատեսված բուծարաններ: Իզուր չէ, որ գերմանական քաղաք Բրաունշվեյգում տեղադրված են անտուն կատուներին նվիրված արձաններ, որոնք քաղաքացիներին հիշեցնում են, որ անտուն կատուներին փողոցում ապրելը այդքան էլ հաճելի չէ:

Վան քաղաքը գտնվում է Թուրքիայի նույնանուն լճի ափին: Այս վայրը յուրահատուկ վայր է կատուներ սիրողների համար, քանի որ հենց այստեղ է սկսվել եզակի տեսակի և հազվադեպ «Թուրքական Վան կատու»-ի պատմությունը: Ի պատիվ այդ կատուներին քաղաքի մուտքի մոտ կանգնեցված է նրանց հուշարձանը: Երկու ճերմակ կատուները, որոնց անունը գալիս է այն լճի անունից որի ափին տեղադրված է այդ վեհարձանը, այնքան բնական և գեղատեսիլ, որ յուրաքանչյուրը դրանում կճանաչի Վանի կատուներին: Հաճախ տարբերակիչ տեսակի առանձնահատկությունն է աչքերի տարբերությունը: Արձանում այդ յուրահատկությունը ընդգծված է մայրու կատվի լրացուցիչ մանրամասնություններով: Ոչ բարդ զարդարանքը կատարելորեն ներդաշնակում է նրա ճերմակ բրդի և արտահայտիչ աչքերի հետ:
Կատվի կառուցվածքը արտացոլում է հանգստություն և վստահություն, քաջություն և նազանք: Նա ցանկացած պահին պատրաստ է պաշտպանել իր ձագուկին, սակայն ամեն առումով երևում է, որ դա ընտանի կատու է, որն ունի սիրող տիրոջը և տհաճություններ սպասելու որևէ հիմք չկա:
Комментариев нет:
Отправить комментарий