Լինում են դեպքեր, երբ տեսնել, նշանակում է հավատալ, սակայն երբեմն կյանքի ամենակարևոր բաները անտեսանելի են:-Բևեռային ճեպընթաց մուլտֆիլմից
12/28/2012
12/20/2012
Գրիմ եղբայրների հեքիաթները դարձան 200 տարեկան /20,12,2012/
Գրիմ եղբայրների մասին
Գրիմ
եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Նրանք
1841 թ-ից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական
գիտությունների ակադեմիայի անդամ: Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական
հեքիաթներն ու առասպելները: Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում,
հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին:
Գրիմ
եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ
տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ
մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են
ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու
ջանասիրությունը: Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը»,
«Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե
սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ
նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի
ու գեղեցիկ հերոսները:
Բարի
ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները:
Շնորհիվ բարի փերու` նա ամուսնանում է արքայազնի հետ, իսկ խորթ մայրն ու
քույրերը պատժվում են Մոխրոտին հալածելու համար: Ձյունանուշ և Ալծաղիկ
բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ
խրճիթում: Պարզվում է, որ այդ բարի ու մռթմռթան արջը թագավորի տղա է, ում
կախարդել է չար թզուկը. կախարդանքը վերանում է, և Ձյունանուշն ամուսնանում է
արքայազնի, իսկ Ալծաղիկը՝ նրա եղբոր հետ:
Քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն:
Ընկերական
վեհ ու ամուր սիրո մասին է պատմում «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները»
հեքիաթը: Իհարկե, որքան էլ հեքիաթները կախարդական լինեն, դրանց հիմքում
դարձյալ իրական կյանքն է:
Գրիմ
եղբայրների հեքիաթներում հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին
(«Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է»
և այլն): Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ.
նա մանուկների ամենասիրելի հերոսներից է:
Գրիմ
եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել
բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական
բառարան՝ 16 հատորով: Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ
դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են:
Լույս
են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.)
ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.)
ուսումնասիրությունը:
Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:
Լեգենդներ տոնածառի մասին
Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան:
Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական
հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում
է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին
մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը
փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը,
որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին
հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի
հավիտենական կյանքը:
Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:
Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել <<Դրախտի ներկայացում>>-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: <<Դրախտի ներկայացում>>-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Սբ. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:
Աղբյուրը` http://www.araratian-tem.am/qpage.php?id=2645&lang=A

12/18/2012
12/12/2012
Տնային աշխատանք
Եղևնին բվին, իր ընկեր թռչուններից մեկին խնդրում է գնալ հեռավոր
տաք երկրներ և ուրիշ ծառերից տերևներ խնդրել: Թռչունը գնում է և վերադառնում է կանաչ
և գեղեցիկ տերևներով: Եղևնին թաքցնում է այդ տերևները: Հաջորդ օրվա գիշերը երբ ամանորը
արդեն մոտենում էր, նա կրկին իր ընկերոջ հետ կանաչ տերևներ հագցրեց անտառը բոլոր ծառերին:
Առավոտյան նրանք տեսնելով իրենց գեղեցկությունը աշխարհով մեկ եղան: Բոլորը շնորհակալություն
հայտնեցին եղևնուն և նրան անվանեցին տոնածառ: Եղևնու մասին նույնը ասաց նաև Ձմեռ պապը:
12/11/2012
Подписаться на:
Сообщения (Atom)