3/31/2013

Իմ մոլորակը


Իմ մոլորակում տիրում է խաղաղություն: Մարդիկ չգիտեն թե ինչ է նախանձը: Բոլորը հարգում են միմյանց և նրան, ով ինչ-որ բանի կարիգ ունի բոլորը ձգտում են օգնել: Իմ մոլորակը նույնպես հարուստ է տեխնիկայով: Մարդիկ շփվում են ինտերակտիվ եղանակով: Սակայն շաբաթը 3 անգամ անջատվում է մոլորակի հոսանքը, որպեսզի ոչ-ոք չմոռանա առանց համակարգչի շփվելը: Չկա հարուստներից մեկը` ով նյութապաշտ է , նրանցից բոլորը բոլորը ձգտում են օգնել աղքատներին: Մի խոսքով իմ մոլորակը լի է խաղաղությամբ և արդարությամբ:

3/10/2013

Ինչպես արագ անգիր սովորել



1.      Սկզբում պետք է շատ ուշադիր ամբողջությամբ կարդալ բանաստեղծությունը: Աշխատեք հասկանալ տեքստի բոլոր բառերը: Այսպես դուք ավելի լավ կպատկերացնեք տեքստը և արագ կսովորեք:
2.      Հետո պետք է նայերլ տեքստի առաջին տողը և առանց գրքին նայելու ասել դա: Այսպես երեք տող կարդալուց հետո, միացրեք այդ երեք տողը իրար և այդպես շարունակ:
3.      Նաև կարելի է այդ տեքստ գրքից արտագրել ուրիշ թղթի վրա և արտագրելու ժամանակ բարձր կարդալ այդ տեքստը: Այսպես դուք կօգտագործեք տեսողական հիշողությունը:
4.      Քնելուց առաջ պետք է մի քանի անգամ կրկնել բանաստեղծությունը, այդպես այն Ձեր մեջ ավելի լավ կտպավորվի:

   Թարգմանեց` Նշանյան Արտակը