6/09/2013

Կատուներին նվիրված հուշարձաններ (Թարգմանություններ)



Անտուն կատուներին նվիրված հուշարձան Բրաունշվեյգում

Գերմանացիները առանձնանում են կատուների նկատմամբ մեծ սիրով, և ձգտում են իրենց   ընտանի կենդանուն շրջապատել հարմարավետությամբ, նրանց համար գնելով լավագույն չոր կերերը, հատուկ պահածոները, հարմարավետ թախտերը և ճանկերի համար քորիչներ: Եվ այս հաճույքի համար նրանք քիչ փող չեն ծախսում:
Գերմանական կատուները տարբերվում են լավ խնամվածությամբ, գերմանիայում հաճախ կարելի է տեսնել վզափոկով կապված կատուների հետ զբոսնող տերերին: Սակայն ոչ բոլոր կատուների բախտն է այդպես բերել: Կատուների մեջ կան նաև նրանք, որոնց համար տունը դա բակն է: Բայց գերմանական կատվասերները նրբանկատ են վերաբերվում այդ խնդիրն ստեղծելով կատուների համար նախատեսված բուծարաններ: Իզուր չէ, որ գերմանական քաղաք Բրաունշվեյգում տեղադրված են անտուն կատուներին նվիրված արձաններ, որոնք քաղաքացիներին հիշեցնում են, որ անտուն կատուներին փողոցում ապրելը այդքան էլ հաճելի չէ:

Հազվադեպ տեսակի կատուներին նվիրված հուշարձան` Թուրքիա, Վան լիճ
 
Վան քաղաքը գտնվում է Թուրքիայի նույնանուն լճի ափին: Այս վայրը յուրահատուկ վայր է կատուներ սիրողների համար, քանի որ հենց այստեղ է սկսվել եզակի տեսակի և հազվադեպ  «Թուրքական Վան կատու»-ի պատմությունը: Ի պատիվ այդ կատուներին քաղաքի մուտքի մոտ կանգնեցված է նրանց հուշարձանը: Երկու ճերմակ կատուները, որոնց անունը գալիս է այն լճի անունից որի ափին տեղադրված է այդ վեհարձանը, այնքան բնական և գեղատեսիլ, որ յուրաքանչյուրը դրանում կճանաչի Վանի կատուներին: Հաճախ տարբերակիչ տեսակի առանձնահատկությունն է աչքերի տարբերությունը: Արձանում այդ յուրահատկությունը ընդգծված է մայրու կատվի լրացուցիչ մանրամասնություններով: Ոչ բարդ զարդարանքը կատարելորեն ներդաշնակում է նրա ճերմակ բրդի և արտահայտիչ աչքերի հետ:
Կատվի կառուցվածքը արտացոլում է հանգստություն և վստահություն, քաջություն և նազանք: Նա ցանկացած պահին պատրաստ է պաշտպանել իր ձագուկին, սակայն ամեն առումով երևում է, որ դա ընտանի կատու է, որն ունի սիրող տիրոջը և տհաճություններ սպասելու որևէ հիմք չկա:


Комментариев нет:

Отправить комментарий